17:42  ,  27 հոկտեմբերի, 2016

Eurosport. «Մխիթարյանին որոնելիս» (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում հերթական անգամ Հենրիխ Մխիթարյանի չհայտնվելը դարձել է թվիթերյան ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հազարավոր երկրպագուներ #FreeMkhi հեշթեգով իրենց դժգոհությունն են արտահայտել այդ կապակցությամբ:

Երկրպագուների համբերությունը սպառվել է հոկտեմբերի 26-ից, երբ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ Հենրիխ Մխիթարյանը չի եղել նույնիսկ պահեստայինների թվում: Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն որեւէ պարզաբանում չի անում, թե ինչու է բացակայում 27-ամյա հայ ֆուտբոլիստը:

Eurosport-ը հրապարակել է լուսանկար՝ «Մխիթարյանին որոնելիս» գրառումով՝ «Նեմոյին որոնելիս» մուլտֆիլմի մոտիվներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում