17:11  ,  27 հոկտեմբերի, 2016

Արթուր Մալոյանը՝ գոլի, Արայիկ Հովսեփյանը՝ հաղթական գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Ենիսեյը» տանը լրացուցիչ ժամանակում 2:3 հաշվով պարտվել է «Սիբիրին»: «Ենիսեյի» երկրորդ գոլը 91-րդ րոպեին խփել է 27-ամյա հարձակվող Արթուր Մալոյանը:

«Սիբիրի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է 21-ամյա կիսապաշտպան Արայիկ Հովսեփյանը, որը 105-րդ րոպեին դարձել է հաղթական գոլային փոխանցման հեղինակ:

Լուսանկարում՝ Արթուր Մալոյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում