16:46  ,  27 հոկտեմբերի, 2016

Ագային թիմի թեկնածուի հեթ-տրիկը «Գանձասար-Կապանին» հաղթանակ բերեց «Ալաշկերտի» նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում երկրի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտն» ընդունեց «Գանձասար-Կապանին» եւ պարտություն կրեց 0:4 հաշվով: Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, հարձակվող Գեղամ Հարությունյանը, որը փոխարինման դուրս եկավ 59-րդ րոպեին: Երեք գոլային փոխանցում է կատարել վրացի Գոգիտա Գոգիտաշվիլին:

«Ալաշկերտը» 19 միավորով մնաց երկրորդ տեղում՝ 2 միավոր զիջելով առաջատար «Շիրակին»: «Գանձասար-Կապանը» 16 միավորով չորրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող «Փյունիկից»:

Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան»՝ 0:4

Կլաուդիր Մարինին, 13, Գեղամ Հարությունյան, 62,  68, 90

Հոկտեմբերի 26

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 0:1

Արթուր Քարտաշյան, 41

«Բանանց» - «Արարատ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով