15:12  ,  27 հոկտեմբերի, 2016

«Ռեալ Սոսյեդադն» աշխատանք է տրամադրել անօթեւան թափառականի

Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշել է աշխատանք տրամադրել անօթեւան թափառականի: 35-ամյա Ռուբենը Մունդո շան հետ ութ ամիս ապրել է ակումբի «Անոետա» ստադիոնի մոտ: Բասկյան ակումբը նրան հնարավորություն է տվել երկու ամսվա փորձաշրջանի ընթացքում աշխատել ստադիոնում:

«Նախկինում մտածում էի, որ բարի մարդ չկա: Այդքան հարվածներից հետո կորցնում ես հույսդ»,- Ռուբենի խոսքը մեջբերում է Marca-ն:

Փարձաշրջանի պահանջները կատարելու դեպքում, ակումբը տղամարդուն կառաջարկի աշխատանքային պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում