21:10  ,  27 հոկտեմբերի, 2016

Զանգավածային բախում՝ «Չելսիի» եւ «Վեստ Հեմի» ֆանատների միջեւ (ֆոտոշարք)

Լոնդոնի «Չելսիի» եւ «Վեստ Հեմի» միջեւ ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում զանգավածային բախում է տեղի ունեցել 2 թիմերի երկրպագուների միջեւ, հայտնում է Daily Mail-ը:

«Վեստ Հեմի» խաղադաշտում կայացած հանդիպման վերջնամասում 2 թիմերի ֆանատները սկսել են իրար վրա նետել տարբեր իրեր, այդ թվում՝ ստադիոնի աթոռները: Ստադիոնի կարգադրիչները չեն կարողացել վերահսկել իրավիճակը, քանի որ միաժամանակ տեղի են ունեցել մի քանի բախումներ:

Հիշեցնենք, որ «Վեստ Հեմը» «Չելսիին» հաղթել էր 2:1 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում կմրցի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին» պայքարից դուրս թողած «Մանչեսթեր Յունայթեդին»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում