Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Կուլտուրալ Լեոնեսայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին խաղում:
Իսպանական AS-ը ենթադրում է, որ դա տարվա լավագույն գոլի հավակնորդներից է. «Մենք տեսանք պատմություն: Նաչոն խփեց տարվա գոլը եւ արժանի է Պուշկաշի անվան մրցանակին»,- գրում է պարբերականը:
Նաչոյի գոլը տպավորել է նաեւ կատալոնական Sport.es-ին, որը գրում է հետեւյալը. «Նաչոն խփեց ֆանտաստիկ գոլ՝ կատարելով կենտրոնական հարձակվողի ակրոբատիկ ցատկ: Նրա թիմակիցները շոկի մեջ էին»:
Marca-ն էլ «Ռեալի» պաշտպանին համեմատել է հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆի հետ:
Հիշեցնենք, որ «Ռեալն» արտագնա հաղթանակ էր տարել 7:1 հաշվով, իսկ «Կուլտուրալ Լեոնեսայի» դեմ պատասխան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Մադրիդում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում