11:31  ,  27 հոկտեմբերի, 2016

Անգլիական լիգայի գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդն» իմացավ իր մրցակցին

Կայացել է ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը, հաղորդում է BBC-ն:

Գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին» պայքարից դուրս թողած «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Վեստ Հեմին», որը 1/8 եզրափակիչում հաղթել էր Լոնդոնի «Չելսիին»:

Քառորդ եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 28-ին սկսվող շաբաթվա ընթացքում:

Անգլիական լիգայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Լիվերպուլ» - «Լիդս»

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»

«Հալ Սիթի» - «Նյուքասլ»

«Արսենալ» - «Սաութհեմփթոն»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում