13:11  ,  27 հոկտեմբերի, 2016

Խոսեպ Գվարդիոլայի մարզչական կարիերայի ամենաանհաջող շարքը

«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի արտագնա հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» համար բոլոր մրցաշարերում 6-րդ անընդմեջ առանց հաղթանակի խաղն էր:

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ չի կարողանում հաղթել 6-րդ խաղում անընդմեջ, գրում է Daily Mail-ը:

Նախորդ 5 խաղերում մանչեսթերցիները չէին կարողացել հաղթել շոտլանդական «Սելթիկին» (Չեմպիոնների լիգա, 3:3), «Տոտենհեմին» (Պրեմյեր լիգա, 0:2), «Էվերտոնին» (Պրեմյեր լիգա, 1:1), «Բարսելոնային» (Չեմպիոնների լիգա, 0:4) եւ «Սաութհեմփթոնին» (Պրեմյեր լիգա, 1:1):

«Մանչեսթեր Յունայթեդին» «Մանչեսթեր Սիթին» պարտվել էր նվազագույն հաշվով՝ չկարողանալով պաշտպանել Անգլիական լիգայի գավաթի խաղարկության հաղթողի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում