10:33  ,  27 հոկտեմբերի, 2016

Հայաստանի հավաքականը Բելառուսում հաղթանակը բաց է թողել վերջնամասում

Ֆուտզալի Հայաստանի եւ Բելառուսի ազգային հավաքականների միջեւ երկրորդ ընկերական խաղում հաղթող չի եղել: Մինսկի «Ուրեչյե» մարզահամալիրում կայացած հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականը Սարո Գալստյանի գոլի շնորհիվ հաշվի մեջ առջեւում է եղել մինչեւ նախավերջին րոպեն:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Բելառուսի հավաքականների առաջին խաղը կայացել էր հոկտեմբերի 25-ին բելառուսական Լիդա քաղաքում եւ ավարտվել խաղահրապարակի տերերի հաղթանակով՝ 9:2 հաշվով:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում