09:35  ,  27 հոկտեմբերի, 2016

MLS. «Ռեալ Սոլթ Լեյքը» Յուրա Մովսիսյանի հետ լքեց պայքարը

«Ռեալ Սոլթ Լեյքը» չհաղթահարեց MLS-ի փլեյ-օֆֆի առաջին փուլի արգելքը:

1/8 եզրափակիչում ամերիկյան ակումբը հանդիպեց «Լոս Անջելես Գելաքսին» եւ, պարտվելով 1:3 հաշվով, լքեց պայքարը: Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում, իսկ լոսանջելեսցիներից դուբլի հեղինակ դարձավ գանացի հարձակվող Էմանուել Բոատենգը: 

Հայաստանի հավաքականից դուրս մնացած Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում փոխարինման դուրս եկավ 58-րդ րոպեին: Հաջորդ փուլում «Լոս Անջելես Գելաքսին» կհանդիպի «Կոլորադոյի» հետ:

Հիշեցնենք, որ MLS-ի կանոնավոր առաջնությունում հայ հարձակվողը մասնակցել էր 29 խաղի եւ դարձել 9 գոլի հեղինակ: Վերջերս «Ռեալ Սոլթ Լեյքը» նրա տրանսֆերային իրավունքը գնել էր Մոսկվայի «Սպարտակից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում