09:15  ,  27 հոկտեմբերի, 2016

Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս է եկել Վիենայում ընթացող թենիսի ATP շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Երկրորդ շրջանում 20-ամյա թենիսիստը 6:2, 7:5 հաշվով ուժեղ է գտնվել վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլուց, որը նախորդ փուլում սենսացիոն հաղթանակ էր տարել չեխ Տոմաշ Բերդիխի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչում Խաչանովը կմրցի խորվաթ Իվո Կարլովիչի հետ: Նախորդ մրցախաղում նա  2 սեթում առավելության էր հասել իտալացի Անդրեաս Սեպիի նկատմամբ:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբնամասում Կարեն Խաչանովը կարիերայի առաջին տիտղոսն էր նվաճել թենիսի ATP շարքի մրցաշարերում՝ հաղթելով Չենդու քաղաքում կայացած մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս