01:40  ,  27 հոկտեմբերի, 2016

«Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» հաջորդ փուլում են

Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի « Բորուսիան» դուրս եկան ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:

«Բավարիան» առանց դժվարության առավելության հասավ «Աուգսբուրգի» նկատմամբ՝ 3:1:

Դորտմունդի «Բորուսիան» միայն հետխաղյա 11 մետրանոցների հաջող իրացման արդյունքում հաղթահարեց երկրորդ բունդեսլիգայի երկրորդ տեղում ընթացող «Ունիոն Բեռլինի» արգելքը: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Իսկ հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ Դեմբելեն, Գինտերն ու Գյոտցեն կատարեցին անվրեպ, «Ունիոն Բեռլինի» խաղացողներն առաջին երեք հարվածներն էլ ձախողեցին՝ 3:0

Գերմանիայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ

«Բավարիա» - «Աուգսբուրգ»՝ 3:1

Ֆիլիպ Լամ, 2, Ջուլիան Գրին, 41, Դավիդ Ալաբա, 90+3 - Չժի Դոն Վոն, 68

«Բորուսիա Դորտմունդ» - «Ունիոն Բեռլին»՝ 1:1 (լրացուցիչ ժամանակ՝ 0:0, 11մ՝ 3:0)

Միխայել Պարենսեն, 44, ինքնագոլ - Շտեֆեն Սկրցիբսկի, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով