00:40  ,  27 հոկտեմբերի, 2016

«Յուվենտուսի», «Ռոմայի» եւ «Նապոլիի» հաղթանակներով

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 10-րդ տուրում առաջատարները տարան հաղթանակներ: Չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Թուրինի «Յուվենտուսը» 4:1 հաշվով պարտության մատնեց «Սամպդորիային» եւ 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

2 միավոր է հետ «Ռոման», 4 միավոր՝ «Նապոլին»: Մայրաքաղաքային թիմը 3:1 հաշվով ուժեղ էր «Սասուոլոյից», իսկ «Նապոլին» երկու գնդակ ուղարկեց «Էմպոլիի» դարպասը:

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Յուվենտուս» - «Սամպդորիա»՝ 4:1

Մարիո Մանջուկիչ, 4, Ջորջո Կյելինի, 9, 87, Միրալեմ Պյանիչ, 65 - Պատրիկ Շիկ, 57

«Նապոլի» - «Էմպոլի»՝ 2:0

Դրիս Մերտենս, 51, Վլադ Կիրիկեշ, 81

«Սասուոլո» - «Ռոմա»՝ 1:3

Պաոլո Կանավարո, 12 - էդին Ջեկո, 57, 76, 11մ, Ռաջա Նաինգոլան, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում