00:54  ,  27 հոկտեմբերի, 2016

Մադրիդի «Ռեալը» հաղթեց՝ 7:1

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Կուլտուրալ Լեոնեսային» եւ առավելության հասավ 7:1 հաշվով: Երկուական անգամ աչքի ընկան Մարկո Ասենսիոն ու Ալվարո Մորատան:

Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա հոկտեմբերի 30-ին:

Իսպանիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Կուլտուրալ Լեոնեսա» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:7

Բենիա, 84 - Ջիանի Զուիվերլուն, 6, ինքնագոլ, Մարկո Ասենսիո, 32, 53, Ալվարո Մորատա, 46, 55, Նաչո, 68, Մարիանո Դիաս, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում