23:45  ,  26 հոկտեմբերի, 2016

Ալեքսանդր Գրիգորյան. Մրցավարի կոպիտ սխալներն ազդեցին արդյունքի վրա

«ԲՄԱ-Խաբարովսկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կազանի «Ռուբինից» լրացուցիչ ժամանակում պարտվելուց հետո քննադատել է հանդիպման գլխավոր մրցավար Ալեքսեյ Սուխոյին:

«Արդյունքի վրա ազդեց մրցավարը: Նրա կոպիտ սխալներն ազդեցին արդյունքի վրա: Նա վազեց Ուստինովին դեղին քարտ ցույց տալու, բայց հիշեց, որ նա արդեն մեկ դեղին քարտ ունի: Նաբիուլինը կտրեց Կարասյովի ծնկի ջիլը, բայց նույնիսկ դեղին քարտ չստացավ: Իսկ Կիրեեւին ցույց տվեց ուղիղ կարմիր: Սխալները տոտալ բնույթ էին կրում եւ միակողմանի էին:

Ցավալի է գոլ բաց թողնել 118-րդ րոպեին: «Ռուբինին» չեմ կարող շնորհավորել, քանի որ մենք պակաս արժանի չէինք հաղթանակի»,- Ալեքսանդր Գրիգորյանի խոսքը մեջբերում է Championat-ը:

«ԲՄԱ-Խաբարովսկը» պարտվել է 0:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում