23:14  ,  26 հոկտեմբերի, 2016

Գեւորգ Ղազարյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Պորտուգալական լիգայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում «Մարիտիմուն» 3:1 հաշվով առավելության է հասել «Ունիաո Մադեյրայի» նկատմամբ եւ դուրս է եկել հաջորդ շրջան:

56-րդ րոպեին «Մարիտիմուի» երրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը հրավիրված է Հայաստանի ազգային թիմ՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Երեւանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում