22:27  ,  26 հոկտեմբերի, 2016

Ո՞ւր է Հենրիխ Մխիթարյանը

Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպմանը կհետեւի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում:

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայ ֆուտբոլիստին դարձյալ չի ընդգրկել հայտացուցակում, թեեւ ակումբի պաշտոնական հրապարակումները եւ բրիտանական մամուլի տվյալները փաստում են, որ նա վաղուց ապաքինվել է վնասվածքից: Հենրիխ Մխիթարյանը այսօրվա խաղից առաջ թիմի հետ ժամանել է ստադիոն:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում