20:23  ,  26 հոկտեմբերի, 2016

ԻՖՖ-ն տուգանել է «Վալենսիային», քննադատել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Մեստալիա» ստադիոնում երկրպագուների վարքի համար 1500 եվրոյով տուգանել է «Վալենսիային», հաղորդում է AS-ը: Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Վալենսիայի» ֆանատները շիշ էին նետել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների վրա, որոնք մրցակցի երկրպագուների տրիբունայի դիմաց չափազանց հուզական նշել էին հաղթական գոլը:

Ֆեդերացիան «Վալենսիային» զգուշացրել է, որ նման միջադեպերի կրկնման դեպքում, ակումբի ստադիոնը կորակազրկվի:

Ֆեդերացիան նաեւ քննադատել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին եւ հորդորել զերծ մնալ սադրիչ վարքից:

Հիշեցնենք, որ Վալենսիայում կայացած խաղում «Բարսելոնան» Մեսիի դուբլի օգնությամբ հաղթել էր 3։2 հաշվով։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում