19:52  ,  26 հոկտեմբերի, 2016

«Ռեալը» ստիպված կլինի 80 միլիոն եվրո առաջարկել Օբամեյանգի համար

Մադրիդի «Ռեալը» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը ձեռք բերելու համար ստիպված կլինի «Բորուսիային» առաջարկել առնվազն 80 միլիոն եվրո, հաղորդում է գերմանական Bild-ը: Դորտմունդյան ակումբը դրանից քիչ գումարով առաջարկ չի քննարկի: Օբամեյանգի տեղափոխությանը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ ամռանը:

Ֆուտբոլիստը բազմիցս ասել է, որ իր երազանքն է Արքայական ակումբում հանդես գալը: «Ռեալն» էլ առաջիկա տարիներին փոխարինող պետք է գտնի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային:

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 12 հանդիպումներում Օբամեյանգը խփել է 9 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում