18:48  ,  26 հոկտեմբերի, 2016

Դել Բոսկե. «Ռեալն» ինձ չի հեռացրել

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հերթական անգամ պատասխանել է Արքայական ակումբից հեռանալու մասին հարցին՝ շեշտելով, որ իրեն պաշտոնանկ չեն արել:

«Ինձ «Ռեալից» չեն հեռացրել: Պարզապես, ավարտվել էր պայմանագրիս ժամկետը, եւ այն չերկարաձգվեց»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը:

Ֆուտբոլիստի գրեթե ամբողջ կարիերան «Ռեալում» անցկացրած Դել Բոսկեն մարզչական կարիերան սկսել է մադրիդյան ակումբում, իսկ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 1999-2003 թվականներին՝ երկուական անգամ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսները, մեկական անգամ՝ Իսպանիայի ու Եվրոպայի սուպերգավաթները, Միջմայրցամաքային գավաթը:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում