Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է 25-ամյա հարձակվող Լուկաս Վասկեսի հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու մասին, հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը: Իսպանացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ. հունիսի 30-ը:
Լուկաս Վասկեսը «Ռեալի» ակադեմիայի սան է: 2015 թվականին նրա տրանսֆերային իրավունքը ձեռք էր բերել «Էսպանյոլը», սակայն «Ռեալը» որոշեց վերադարձնել նրան: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Լուկաս Վասկեսը մասնակցել է 8 հանդիպման, կատարել է 2 գոլային փոխանցում: 2016-ից Վասկեսը հանդես է գալիս նաեւ Իսպանիայի ազգային հավաքականում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում