16:50  ,  26 հոկտեմբերի, 2016

«Փյունիկը» հաղթեց Գյումրիում, «Արարատն» ընդհատեց պարտությունների շարքը

Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրում Երեւանի «Փյունիկը» Գյումրիում նվազագույն հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ: Հյուրերի հաղթական գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց Արթուր Քարտաշյանը:

Օրվա մյուս խաղում «Բանանցը» եւ «Արարատը» բաժանվեցին գոլազուրկ ոչ ոքիով: «Արարատը» պարտվել էր Հայաստանի առաջնության նախորդ 5 խաղերում:

«Շիրակը» 21 միավորով առաջատարն է, բայց այս տուրում գյումրեցիներին կարող է շրջանցել 19 միավոր ունեցող «Ալաշկերտը», որը հոկտեմբերի 27-ին կմրցի «Գանձասար-Կապանի» հետ: «Փյունիկը» 18 միավորով երրորդն է:

Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 0:1

Արթուր Քարտաշյան, 41

«Բանանց» - «Արարատ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում