19:22  ,  26 հոկտեմբերի, 2016

Երիտասարդ հայ դարպասապահը կարիերան կշարունակի Կիպրոսում

Դարպասապահ Արտյոմ Կարապետյանը հայտավորվել է ֆուտբոլի Կիպրոսի Բարձրագույն լիգայի «Անագենիսի» ակումբում:

Անցած մրցաշրջանում 22-ամյա դարպասապահը Սանկտ Պետերբուրգի «Զվեզդայից» տեղափոխվել էր Երեւանի «Միկա»:

«Անագենիսի» կազմում հանդես է գալիս նաեւ Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Յուսպաշյանը:

«Անագենիսին» Կիպրոսի առաջնության 8-րդ տուրից հետո 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում