Դարպասապահ Արտյոմ Կարապետյանը հայտավորվել է ֆուտբոլի Կիպրոսի Բարձրագույն լիգայի «Անագենիսի» ակումբում:
Անցած մրցաշրջանում 22-ամյա դարպասապահը Սանկտ Պետերբուրգի «Զվեզդայից» տեղափոխվել էր Երեւանի «Միկա»:
«Անագենիսի» կազմում հանդես է գալիս նաեւ Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Յուսպաշյանը:
«Անագենիսին» Կիպրոսի առաջնության 8-րդ տուրից հետո 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում