16:12  ,  26 հոկտեմբերի, 2016

Մեսին գերազանցում է Ռոնալդուին. Marca-ի հարցումը «Ոսկե գնդակի» վերաբերյալ

Մադրիդյան Marca թերթը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե երկրպագուներն ո՞ւմ են ֆավորիտ համարում «Ոսկե գնդակի» մրցույթում:

Առաջին տեղում հայտնվել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը հավաքել է 58 տոկոս ձայն: Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 26 տոկոս ձայնով հայտնվել է երկրորդ տեղում: Լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 3,23 տոկոս ձայն: Հարցմանը մասնակցել է 100 հազարից ավելի մարդ:

Հիշեցնենք, որ այս տարի Ռոնալդուն դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր ու Եվրոպայի չեմպիոն: Օրեր առաջ France Football-ը հրապարակել էր «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների անունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում