12:02  ,  26 հոկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը հունվարին կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», գրում է The Sun-ը:

Աղբյուրի համաձայն՝ այս ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխված 27-ամյա Մխիթարյանին չի հաջողվել տպավորել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որը չի խաղացնում նրան:

Մխիթարյանը վաղուց վերականգնվել է վնասվածքից եւ մարզվում է առանց սահմանափակումների, սակայն դեռ չի հայտավորվում մանչեսթերցիների կազմում: Հենրիխը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի խաղում:

Հոկտեմբերի 26-ին «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում ընդունելու է «Մանչեսթեր Սիթիին»: Բրիտանական մամուլը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի ավագը խաղադաշտ է վերադառնալու հենց մանչեսթերյան դերբիում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում