11:40  ,  26 հոկտեմբերի, 2016

Թաիլանդի առաջնությունը ժամանակից շուտ է ավարտվել երկրի թագավորի մահվան պատճառով

Ֆուտբոլի Թաիլանդի առաջնությունն ավարտվել է ժամանակից շուտ: Պատճառը երկրի թագավոր Փհումիփհոն Ադուլադեթի մահն է, գրում է AFP-ը:

Երկրի չեմպիոն է հռչակվել «Մանգթոնգ Յունայթեդ» ակումբը, որն առաջատարն էր առաջնության ավարտից 5 տուր առաջ եւ 5 միավոր գերազանցում էր երկրորդ տեղում գտնվող «Բանգկոկ Յունայթեդին»:

Այս որոշմանը կարող է միջամտել ՖԻՖԱ-ն, որը երկրների կառավարություններին թույլ չի տալիս միջամտել ֆեդերացիների աշխատանքին:

Թագավոր Փհումիփհոն Ադուլադեթի վախճանի կապակցությամբ Թաիլանդում սուգ է հայտարարվել հոկտեմբերի 14-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում