10:57  ,  26 հոկտեմբերի, 2016

Ռունին կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», որպեսզի գերազանցի Բոբի Չարլթոնի ռեկորդը

Անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին մտադիր չէ լքել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ չնայած նրա հեռանալու մասին լուրերին, գրում է The Sun-ը:

Անգլիայի հավաքականի ավագը մտադիր է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» եւ գերազանցել Բոբի Չարլթոնի ռեկորդը: Անգլիացի լեգենդար հարձակվողը մանչեսթերյան ակումբում խփել է 249 գոլ: «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն դառնալու համար Ռունիին պետք է դառնալ եւս 4 գոլի հեղինակ:

Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ռունիին խորհուրդ է տվել փոխել ակումբը, քանի որ նրան չի կարող խոստանալ տեղ մեկնարկային կազմում եւ մշտական խաղային պրակտիկա:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 23 հանդիպումներում անգլիացի հարձակվողը խփել է ընդամենը 2 գոլ, իսկ նախորդ անգամ աչքի է ընկել «Բորնմութի» դեմ օգոստոսի 14-ին կայացած խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում