01:26  ,  26 հոկտեմբերի, 2016

«Բարսելոնան» պարտվեց Կատալոնիայի Սուպերգավաթի խաղում

Ֆուտբոլի Կատալոնիայի Սուպերգավաթի խաղում մրցել են «Բարսելոնան» եւ «Էսպանյոլը»: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հանդես է եկել ոչ հիմնական կազմով եւ պարտություն է կրել նվազագույն հաշվով: «Էսպանյոլի» գոլը 10-րդ րոպեին խփել է Ֆելիպե Կայսեդոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում