14:40  ,  26 հոկտեմբերի, 2016

Ժոզե Մոուրինյո. Պապարացիները մշտապես հետապնդում են ինձ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է Անգլիայում իր առօրյայի մասին: 

«Արդյո՞ք պատրաստվում եմ տուն գնել Մանչեսթերում. իրականությունն այն է, որ հաջորդ շաբաթ աղջիկս կդառնա 20 տարեկան, իսկ տղաս շուտով կնշի 17-ամյակը: Նրանք սովորում են Լոնդոնում, որտեղ ունեն շատ ընկերներ: Հիմա նրանք այն տարիքում են, որ չեն կարող միշտ իմ հետ տեղափոխվել այլ երկիր, ինչպես դա նախկինում էր: Գուցե կհաջողվի գնել ոչ մեծ բնակարան՝ ավտոտնակով: Սակայն չեմ պատրաստվում գնել մեծ առանձնատներ, ինչպես գրում է մամուլը: Ինձ չի հաջողվում գոնե մեկ քայլ անել առանց պապարացիների, եւ դա զայրացնում է ինձ: Նրանք ամենուր հետապնդում են ինձ: Երբեմն ես ցանկանում եմ անցնել կամուրջի վրայով եւ գնալ ռեստորան, սակայն դա գրեթե անհնար է առանց լրագրողների ուշադրության»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետն Անգլիա էր վերադարձել 2013-ին, երբ երկրորդ անգամ գլխավորեց «Չելսին»: Այս մրցաշրջանից առաջ նա հրավեր ստացավ «Մանչեսթեր Յունայթեդից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում