00:39  ,  26 հոկտեմբերի, 2016

«Լիվերպուլը» դուրս թողեց «Տոտենհեմին», «Արսենալը»՝ «Ռեդինգին»

«Լիվերպուլն» ու «Արսենալը» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում են: Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլն» ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ առավելության հասավ Դանիել Սթարիջի դուբլի շնորհիվ՝ 2:1:

Լոնդոնի «Արսենալը» 2:0 հաշվով պարտության մատնեց «Ռեդինգին»: Դուբլի հեղինակ դարձավ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը:

Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Արսենալ» - «Ռեդինգ»՝ 2:0

Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 33, 78

«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»՝ 2:1

Դանիել Սթարիջ, 9, 64 - Վինսենթ Յանսեն, 76, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում