23:58  ,  25 հոկտեմբերի, 2016

Պրիմերայի նախագահ. «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ընկնելը նման էր կեգելբանի

Իսպանական Պրիմերայի նախագահ Խավյեր Տեբասը քննադատել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում հաղթական գոլից հետո դրսեւորած վարքի համար: Կատալոնական թիիմի խաղացողները «Վալենսիայի» երկրպագուների տրիբունայի մոտ ակտիվ նշել էին գոլը, տրիբունայից շիշ էին նետել, ինչից հետո մի քանի ֆուտբոլիստներ ընկել էին խաղադաշտից՝ ցույց տալով ուժեղ ցավ:

«Դա նման էր կեգելբանի: Հնարավոր է, որ նրանք ընկան՝ զգալով ջուրը: Մենք բոլորս տեսել ենք այդ դրվագը, տեսել են միլիոնավոր մարդիկ, երեխաներ: Եթե իմ երեխաները տեսնեին, որ ես սիմուլյացիայի եմ դիմում, ես կամաչեի: Ինձ դուր չեկավ այդ դրվագը: Այդպես չի կարելի: Երբ միլիոնավոր մարդիկ են դիտում քո խաղը, դու պետք է խուսափես այդպիսի բաներից»,- Տեբասի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Վալենսիայում կայացած խաղում «Բարսելոնան» Մեսիի դուբլի օգնությամբ հաղթել էր 3։2 հաշվով։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում