22:51  ,  25 հոկտեմբերի, 2016

«Բավարիան» կերկարաձգի պայմանագրերը Լեւանդովսկու, Ռոբենի եւ Ռիբերիի հետ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» եւ ֆուտբոլիստներ Ռոբերտ Լեւանդովսկին, Արյեն Ռոբենն ու Ֆրանկ Ռիբերին համաձայնության են հասել պայմանագրերի երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է Sport1.de-ն:

Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը: Մադրիդի «Ռեալի» հավակնություններից նրան զերծ պահելու նպատակով գերմանական սուպերակումբը 28-ամյա խաղացողին կառաջարկի տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ եւ պայմանագիր մինչեւ 2021 թվականը:

Հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենի եւ ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի պայմանագրերն ավարտվում են այս մրցաշրջանից հետո: Նրանց նոր պայմանագրերը նախատեսված կլինեն մինչեւ 2019 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում