21:16  ,  25 հոկտեմբերի, 2016

Մահացել է Բրազիլիայի հավաքականի լեգենդար ավագը

Ռիո դե Ժանեյրոյում սրտի կաթվածից մահացել է ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի լեգենդար ավագ, աշխարհի չեմպիոն Կարլոս Ալբերտո Տորեսը, հաղորդում է Globo-ն: Նա 72 տարեկան էր: Կարլոս Ալբերտոն եղել է բրազիլացիների ավագը 1970 թվականին Մեքսիկայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում, որի եզրափակիչում նա աչքի է ընկել առաջնությունների լավագույն գոլերից մեկով, իսկ Բրազիլիայի հավաքականը 4:1 հաշվով հաղթել է Իտալիայի թիմին եւ հռչակվել չեմպիոն: Կարլոս Ալբերտոն ընդգրկվել է 20-րդ դարի խորհրդանշական հավաքականում, որը հրապարակվել է 1998թ. աշխարհի առաջնության բացման արարողությունից առաջ:

20 տարվա կարիերայի ընթացքում նա հանդես է եկել բրազիլական «Ֆլումինենսեում», «Սանթոսում», «Ֆլամենգոյում», ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում» եւ «Կալիֆորնիա Սերֆում»: 1983-2005 թվականներին զբաղվել է մարզչական գործունեությամբ, մարզել է Բրազիլիայի, Կոլումբիայի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի ակումբներ, Օմանի եւ Ադրբեջանի հավաքականները: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում