22:19  ,  25 հոկտեմբերի, 2016

Դավիթ Մանոյանի արդյունավետ գործողությունները «Դոքսայի» դեմ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը շարունակում է կայուն եւ հաջող մրցելույթները Կիպրոսի Բարձրագույն լիգայի «Կարմիոտիսա» ակումբում: Առաջնության 8-րդ տուրում «Կարմիոտիսան» տանը նվազագույն հաշվով պարտության է մատնել «Դոքսային»: Ամբողջ հանդիպումն անցկացրած 26-ամյա հայ ֆուտբոլիստը մասնակցել է գոլային գրոհին: Ամբողջ հանդիպումն անցկացրել է նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը, որը ստացել է դեղին քարտ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում