18:24  ,  25 հոկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը բաց կթողնի մի քանի շաբաթ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին չի մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: Daily Mirror-ի տվյալներով, 28-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի մի քանի շաբաթ:

Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի բելգիացի ֆուտբոլիստը հարված էր ստացել ծնկին լոնդոնցիների պաշտպան Դավիդ Լուիսից եւ փոխարինվել արդեն ընդմիջմանը: Հիշեցնենք, որ այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց 0:4 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում