17:14  ,  25 հոկտեմբերի, 2016

Օլիմպիական չեմպիոնը հերքել է Լյուիս Հեմիլթոնի հետ սիրավեպը (ֆոտո)

2010թ. օլիմպիական չեմպիոն, ամերիկացի լեռնադահուկորդ Լինդսի Վոնը հերքել է, թե սիրային կապ է սկսել Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի հետ: Վերջերս ամերիկուհին ծննդյան օրը նշել էր «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդի հետ, ինչից հետո հայտնվել էին նրանց սիրավեպի մասին լուրեր: Դրանից հետո Լինդսի Վոնը ներկա էր եղել Ֆորմուլա-1-ի ԱՄՆ-ի Մեծ մրցանակին, որն ավարտվել էր Հեմիլթոնի հաղթանակով:

«Հպարտությամբ քեզ ընկեր եմ անվանում: Անհամբերությամբ եմ սպասում վերջին մրցումներին: Աղոթում եմ քեզ համար»,- Instagram-ում գրել է լեռնադահուկորդը՝ տեղադրելով ավտոարշավորդի հետ լուսանկար:

A photo posted by Lindsey Vonn (@lindseyvonn) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում