15:07  ,  25 հոկտեմբերի, 2016

Նեյմարի ֆինանսական պահանջները վախեցրել են ՊՍԺ-ին

Ֆրանսիական ՊՍԺ-ն այս ամռանը լրջորեն ցանկացել է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին:

L’Equipe-ի համաձայն՝ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Էլ-Հելաիֆին ամռանը մեկնել է Սան Պաուլու, որպեսզի բանակցի 24-ամյա ֆուտբոլիստի հոր հետ: Բրազիլիայի հավաքականի հարձակվողի գործակալը ներկայացրել է 2 պայման, որոնց պատճառով գործարքը չի կայացել: Նեյմարի ներկայացուցիչը պահանջել է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ: Բացի այդ, ՊՍԺ-ն պետք է վճարեր ֆուտբոլիստի պարտքը, որը կազմում է 45 միլիոն եվրո: Բրազիլիայի դատարանը հարձակվողին տուգանել է հարկերից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ վերջերս Նեյմարը մինչեւ 2021 թվականը երկարաձգել էր «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը: Նոր պայմանագրով նրա տարեկան աշխատավարձը կազմում է 25 միլիոն եվրո, իսկ կլաուզուլան՝ 250:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում