14:09  ,  25 հոկտեմբերի, 2016

ՖԻՖԱ-ն տուգանել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային

ՖԻՖԱ-ն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային պատժել է երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերների կանոնակարգը խախտելու համար: Ֆեդերացիան տուգանվել է 220 հազար շվեյցարական ֆրանկ, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը:

ՖԻՖԱ-ն իսպանացիներն կես տարի ժամանակ է տվել երիտասարդների տրանսֆերների համակարգը բարելավելու համար:

Ավելի վաղ նույն խնդիր պատճառով մինչեւ 2018 թվականը տրանսֆերային արգելքով պատժվել էին Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն»: 2014-ին նման իրավիճակում հայտնվել էր նաեւ «Բարսելոնան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում