13:40  ,  25 հոկտեմբերի, 2016

Անչելոտի. Գուցե հաջորդ անգամ Կոստան կկանչի ինձ եւ սելֆի կանենք միասին (ֆոտո)

Մյունխենի «Բավարիան» գլխավորող Կարլո Անչելոտին անդրադարձել է բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստային, որը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի 8-րդ տուրի խաղում գոլ խփելուց հետո սելֆի էր արել երկրպագուների հետ:

«Մենք ապրում ենք սոցիալական մեդիայի աշխարհում: Իհարկե, ես կցանկանայի, որ ֆուտբոլիստները կենտրոնանային խաղի վրա, սակայն նման բան երբեմն կարող է պատահել: Կոստան լավ հանդիպում անցկացրեց վնասվածքից հետո: Նրան կարող եմ թույլ տալ դա: Գուցե հաջորդ անգամ նա կկանչի ինձ, եւ մենք կլուսանկարվենք միասին»,- մարզիչի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում