13:18  ,  25 հոկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները դժգոհ են, որ մարզումներն անցկացնում է Մոուրինյոյի օգնականը

«Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմի ֆուտբոլիստներից շատերը դժգոհ են, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դադարել է մասնակցել թիմի մարզումներին, գրում է thetimes.co.uk-ը:

Պորտուգալացի մասնագետը մարզումների անցկացումը վստահում է իր օգնական Ռուի Ֆարիային, իսկ ինքը մարզումային գործընթացին հետեւում է իր աշխատասենյակից:

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներն անհանգստացած են դրանով եւ կարծում են, որ Մոուրինյոյին չի հետաքրքրում թիմում տիրող մթնոլորտը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում