12:56  ,  25 հոկտեմբերի, 2016

Ֆալկաոյի 3-ամյա դուստրը հաղորդագրություն է գրել Կոկեին

«Մոնակոյի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն բոլորին զարմացրել է թվիթերյան գրառումով: Նա անհասկանալի կերպով է պատասխանել Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Կոկեին:

30 րոպե անց Ֆալկաոն ներողություն է խնդրել՝ հայտնելով, որ հաղորդագրությունը գրել է 3-ամյա դուստրը:

«Կոկինյո, ներիր ինձ: Դա Դոմին էր»,- գրել է կոլումբացին:

«Ամեն բան կարգին է ընկերս, խնդիր չկա»,- պատասխանել է Կոկեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում