12:14  ,  25 հոկտեմբերի, 2016

Չավի. Երբեմն Մոուրինյոն պատերազմ է փնտրում՝ ֆուտբոլ խաղալու փոխարեն

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին խորհուրդ է տվել կենտրոնանալ ֆուտբոլի վրա եւ չպատերազմել մյուսների հետ:

«Երբեմն, երբ Մոուրինյոյի գործերը հաջող չեն ընթանում, նա պատերազմ է փնտրում, այլ ոչ թե փորձում է ֆուտբոլ խաղալ: Այդպիսի բան նրա հետ տեղի էր ունենում «Ռեալում»: Հուսով եմ, որ Անգլիայում մենք դարձյալ ականատես չենք լինի նման վարքի»,- քաթարյան «Ալ Սադի» կիսապաշտպան Չավիի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն այս մրցաշրջանից առաջ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», որը Պրեմյեր լիգայի 9-րդ տուրից հետո 7-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս