11:32  ,  25 հոկտեմբերի, 2016

Բելառուսի Բարձրագույն լիգա. «Արարատը» հերթական հաղթանակներն է տարել

Տափօղակով հոկեյի Բելառուսի բաց առաջնության 14-րդ տուրում «Արարատը» մրցել է Մինսկի «Դինամոյի» հետ: Առաջին խաղում «Արարատը» հաղթել է 4:1 հաշվով, պատասխան մրցավեճում եւս ավելի ուժեղ է գտնվել՝ 3:2:

14 հանդիպումից հետո «Արարատը» 31 միավորով չորրորդ տեղում է:

Հիշեցնենք, որ «Արարատի» կազմում հայտավորված 22 խաղացողներից հայեր են պաշտպան Արտեմ Մանուկյանը, հարձակվողներ Արթուր Ալոյանը, Արտյոմ Բազյանը, Գեորգի Բուրդոյանը, Վալերի Մկրտչյանը, Ալեքսանդր Օհանյանը, Տիգրան Շաքարովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում