10:58  ,  25 հոկտեմբերի, 2016

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Վիենայում ընթացող թենիսի ATP շարքի մրցաշարում:

Առաջին շրջանում 20-ամյա թենիսիստը 2 սեթում առավելության է հասել իտալացի Անդրեաս Սեպիի նկատմամբ՝ 6:4, 6:4: Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլին, որն առաջին շրջանում սենսացիոն հաղթանակ տարավ չեխ Տոմաշ Բերդիխի նկատմամբ՝ 6:4, 6:7, 7:5: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 467 310 եվրո է:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբնամասում Կարեն Խաչանովը կարիերայի առաջին տիտղոսն էր նվաճել թենիսի ATP շարքի մրցաշարերում՝ հաղթելով Չենդու քաղաքում կայացած մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում