09:33  ,  25 հոկտեմբերի, 2016

Ժոզե Մոուրինյո. Հիմա ես շատ տխուր եմ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա խաղում իր ֆուտբոլիստները պետք է դրսեւորեն կամային բարձր որակներ: Մանչեսթերյան դերբին կայանալու է հոկտեմբերի 26-ին Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում:

«Կնախընտրեի հաջորդ խաղն անցկացնել Պրեմյեր լիգայում: Այնտեղ մեզ մոտ սարսափելի իրավիճակ է, սակայն դեռ ամեն բան կորած չէ: Թիմն ունեցավ հաջող շրջան, երբ միավորներ կորցրինք նույնիսկ լավ խաղով: Այժմ պետք է հաղթենք բոլոր խաղերը: Առջեւում «Բերնլիի», «Սուոնսիի», «Վես Հեմի», «Սանդերլենդի» եւ «Միդլսբրոյի» դեմ խաղերն են. սա այն է, ինչ մեզ պետք է: Միեւնույն ժամանակ, առաջատարները կմրցեն իրար դեմ եւ կկորցնեն միավորներ: Ամեն դեպքում, հիմա ես շատ տխուր եմ, թեեւ սա ոչ թե երեխաների այլ տղամարդկանց խաղ է: Հաջորդ խաղում մենք պետք է լինենք իսկական տղամարդ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպել են նաեւ Անգլիայի ընթացիկ առաջնությունում, որում Ժոզե Մոուրինյոյի թիմը տնային պարտություն է կրել 1:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում