00:43  ,  25 հոկտեմբերի, 2016

Ռաուլը մեղադրվում է պետությանը 9 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ

Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ, հաղորդում է elmundo.es-ը:

Մեղադրական կողմի տվյալներով, 2010-2015 թվականներին գերմանական «Շալկեում», Քաթարի «Ալ Սադում» եւ ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում» հանդես եկած ֆուտբոլիստը պետությանը չի վճարել 9 միլիոն եվրո: Ռաուլին սպառնում է ունեցվածքի կալանք Իսպանիայում:

39-ամյա Ռաուլը կարիերան ավարտել է 2015-ին: 1994-2010-ին նա հանդես է եկել Արքայական ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում