00:26  ,  25 հոկտեմբերի, 2016

Դեւիդ Բեքհեմը կդառնա Մադրիդի «Ռեալի» դեսպանը

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի, «Մանչեսթեր Յունայթեդի», «Միլանի», «Ռեալի», «Լոս Անջելես Գելաքսիի», ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը կդառնա Մադրիդի «Ռեալի» դեսպանը, հաղորդում է Marca-ն:

Դեւիդ Բեքհեմն Արքայական ակումբի բրենդը պետք է առաջ տանի ամերիկյան շուկայում:

41-ամյա անգլիացին «Ռեալում» հանդես է եկել 2003-2007 թվականներին, որից հետո տեղափոխվեց ՄԼՍ-ի «Լոս Անջելես Գելաքսի»: 2013-ին կարիերան ավարտած Բեքհեմի վերջին ակումբը եղել է ֆրանսիական ՊՍԺ-ն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում