22:46  ,  24 հոկտեմբերի, 2016

ՄՕԿ-ը որոշել է չզրկել զոհված ռուս ըմբիշին օլիմպիական մեդալից

Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է չզրկել ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Բեսիկ Կուդուխովին 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեդալից, հաղորդում է wrestrus-ը:

Ռուսաստանցի ըմբիշի դոպինգ թեստը դրական էր եղել Լոնդոնում: Այդ մասին հայտնի էր դարձել 2016 թվականին, եւ ՄՕԿ-ը ռուսական կողմից պահանջել էր վերադարձնել մեդալը: Կուդուխովի դոպինգ նմուշում հայտնաբերվել էր մկանների աճը խթանոց տուրինաբոլ անաբոլիկ ստերոիդ:

Կուդուխովը զոհվել է 2013թ. դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով: Նա 27 տարեկան էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում