22:11  ,  24 հոկտեմբերի, 2016

Գեղամ Կադիմյան. Չեմ պատրաստվում հեռանալ «Կարպատներից»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ուկրաինական «Կարպատների» կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը մեկնաբանել է լվովյան թիմից հնարավոր հեռանալու մասին լուրերը:

«Զարմացա, երբ կարդացի, թե մտադիր եմ հեռանալ «Կարպատներից»: Որոշ լրատվամիջոցներ գրել են այդ մասին, բայց իրականում այդպես չէ եւ ցանկանում եմ հստակեցնել եւ ասել, որ  երջանիկ եմ Լվովում, շնորհակալ եմ երկրպագուներին, ամեն ինչ լավ է ինձ համար «Կարպատներում»: Այժմ ունեմ պայմանագիր ակումբի հետ եւ մտադիր եմ այն կատարել: Նույնիսկ, չեմ մտածում հեռանալու մասին: Այժմ չեմ խաղում Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած հանդիպման ժամանակ վնասվածք ստանալու հետեւանքով: Ես չեմ պատրաստվում հեռանալ»,- Գեղամ Կադիմյանի խոսքը մեջբերում է profootball.ua-ը:

Հիշեցնենք, որ Կադիմյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական նոյեմբերի 11-ին Երեւանում կայանալիք Չեռնոգորիայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում